Friday, 01 12 2023
Այս ամիս արցախցիները հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը կստանան միանվագ
ԱԺ-ն արձակելու որոշումը հենց ԱԺ-ն էլ կկայացնի. միջազգային փորձի ներդրումը
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա ներկրողները հունվարի 1-ից սահմանին դեպոզիտային գումար կթողնեն
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում

Վերաօծվել է Թբիլիսիի հայկական Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին

Հոկտեմբերի 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը:

Եկեղեցու վերակառուցման համար նվիրատվությունների հայթայթման, ֆինանսական հոսքերի կառավարման, ինչպես նաև եկեղեցու և որմնանկարների վերականգնման աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով նույն թվականին ստեղծվել էր «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամ»-ը:

Եկեղեցու վերականգման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաև Հավլաբարի XVIIIդ. Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ Մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաև մասնագետներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից:

Երեք տարի տևած վերականգնողական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել եկեղեցու ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար` ողողում էին եկեղեցու հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը:

Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարների և իկոնոստասի վերականգնմանը: Եկեղեցու մուտքի և խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի և անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնոստաստը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ:

Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական դոնորներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլին:

Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք պահվում են Մատենադարանում:

Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, բազմիցս հրդեհվել ու վերակառուցվել է:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ Սայաթ-Նովայի, Գևորգ Բաշինջաղյանի, Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում