ՊՍԺ-ի փորձառու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Արսենալ»-ի դիտակետում է: Այդ մասին հայտնում է Talk Sport-ը:
Ավելի վաղ հարձակվողը նշել է, որ ցանկանում է կարեիրան ավարտել փարիզյան ակումբում, սակայն հետո փոխել է որոշումն ու մտադիր է փոխել ակումբային գրանցումը:
Ֆուտբոլիստի ապագայի շուրջ բազմաթիվ լուրեր են շրջանառվում: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա շվեդը մասնակցել է 7 խաղերի և 7 գոլի հեղինակ դարձել:








































