Նոր Vivo սմարթֆոնը կարող է ստանալ կորացված էկրան, ինչպես Samsung Galaxy S6-ը և Galaxy S6 Plus-ը, հայտնում է Ubergizmo-ն:
Սակայն հայտնի չէ, թե այդ էկրանն արդյոք կունենա Samsung-ի ֆունկցիոնալ հնարավորությունները, թե պարզապես դա կլինի տեխնոլոգիայի ցուցադրություն: Բացի Vivo-ից, կորացված էկրանը կօգտագործվի նաև BlackBerry Priv սմարթֆոնում` ամբողջական ստեղնաշարով: Այն վաճառքի դուրս կգա նոյեմբերի 6-ին:










































