Հայաստանի Սահմանադրության 50-րդ հոդվածը թույլ չի տալիս, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվի ՀՀ նախագահ, ինչը նշանակում է, որ նա այլևս հնարավորություն չի ունենա ղեկավարել երկիրը: Ազատության հրապարակում մեկնարկած Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատի «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կողմից հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դավիթ Հովհաննիսյանը:
«Նման մեխանիզմ է ընտրվել խորհրդարանական համակարգին անցում կատարելը: Սա ոչ թե խորհրդարանական, այլ՝ կուսակցապետական համակարգ է, որի առանցքը ՀՀԿ-ն է լինելու:»,- ընդգծեց Դավիթ Հովհաննիսյանը:








































