Պետք է ձևավորել Սերժիկ Սարգսյանի մուտիլովկի ձախողման հանձնախումբ, շտաբ, սա պիտի լինի, ըստ երեւույթին, 5-8 հոգանոց մի մարմին, ապա ունենալ ընտրատարածքային այդպիսի մարմիններ, որոնք կկարգավորեն հանրային իրազեկման աշխատանքները, ապա տեղամասերում աշխատող մեկական կամ երկուական հոգի պետք է կազմակերպել: Այդ մասին Ազատության հրապարակում մեկնարկած «Ոչ»-ի ճակատի հանրահավաքում հայտարարեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյանը նշեց, թե 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որտեղ եղել է մի քիչ ուժեղ քաղաքացիական վերահսկողություն Սերժ Սարգսյանը պարտվել է:«Ես հույս ունեմ, որ առաջիկայում կլինի կազմակերպչական մի մարմին ու կլինի հայտարարություն աշխարհազորի կազմակերպման մասին»,-ասաց նա:









































