Սահմանադրության հանրաքվեն իրական ընդդիմության համար իսկական առիթ ու պատճառ է միավորվելու և երկրում սահմանադրականություն հաստատելու համար: Այս մասին Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Եթե մինչ օրս իշխանությունը ձևավորվում էր ընտրություններից ընտրություններ, կեղծիքների միջոցով, ապա նոր Սահմանադրության պարագայում ընտրությունները դառնալու են ամբողջությամբ ձևական գործընթաց: Վերջնականապես երկրում կհաստատվի հակասահմանադրականությունը: Մեր երկրի փոքրության պայմաններում մենք կարող են գոյատևել միայն այն դեպքում, երբ ազգի յուրաքանչյուր անդամ կլինի երկրի լիիրավ տերն ու պաշտպանը»,- ասաց նա: