Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ խաղից առաջ հայտարարել է, որ չի խոստանում, որ «Չելսի»-ն մրցաշրջանը կեզրափակի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում։
«Չեմ խոստանում, որ մրցաշրջանը կեզրափակենք լավագույն քառյակում։ Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը որևէ տիտղոս չնվաճեց և չէր հավակնում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն։ Բայց այն նախկինի պես մեծ ակումբ է։
Երկու մրցաշրջան առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նույնպես չընդգրկվեց Չեմպիոնների լիգայում, անգամ Եվրոպա Լիգայում, բայց այն նույնպես նախկինի պես մեծ ակումբ է։
Իմ կարիերայում յուրաքանչյուր խաղ պետք է հաղթական լինի, բայց ես հաղթում եմ ոչ միշտ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։









































