Իտալա-ամերիկյան Fiat Chrysler արտադրողը ողջ աշխարհում հետ է կանչում 894 հազար մեքենա՝ արգելակման համակարգի և անվտանգության բարձիկների հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Հետկանչը տարածվում է 2012-15թթ. թողարկված 542 հազար Dodge Journey և Fiat Freemonts մեքենաների վրա, ինչպես նաև 2003-2004 մոդելային տարվա 352 հազար Jeep Grand Cherokee և Libertys մեքենաների վրա։










































