Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան քաղաքականացված է համարում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշումը՝ կապված Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար դիտորդներ չուղարկելու հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության լիազոր Կոնստանտին Դոլգովը:
«Ուշագրավ է, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ի պատասխան միջազգային դիտորդների թվի կրճատման մասին (Ադրբեջանի) իշխանությունների պահանջին, իսկ այնտեղ ներկայացվել էին ուռճացված թվեր, ընդունել է բացահայտ քաղաքականացված որոշում՝ ընդհանրապես դիտորդներ չուղարկել այնտեղ»,- ասել է նա։









































