Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը Սիրիայի ուղղությամբ հրթիռներ է արձակել Կասպից ծովի ջրատարածությունից։
Էրդողանն այդ մասին հայտարարել է լրատվամիջոցի թուրքական թղթակցի հետ զրույցում։ Նա երեկ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 92-ամյակի կապակցությամբ Անկարայում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայտարարել է, որ իրենք մտահոգ են այդ կապակցությամբ։








































