Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի նախագիծը բարելավելու իր տարբերակներն ունի և պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք տեսնում ենք, որ այս հարցում խնդիրներ կան, և պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի լուծում տանք այդ խնդրին: Մենք դեռ քննարկումների համար ժամանակ ունենք մինչև երկրորդ ընթերցում, և ես հուսով եմ, որ կկարողանանք կարգավորել այդ հարցը»,- ընդգծել է Բաղդասարյանը:







































