Ազգային ժողովի դիմաց «Ոտքի՛, Հայաստան»-ը 4 օր շարունակ նստացույց էր անցկացնում: Այսօր դադարեցրել են նստացույցը, քանի որ ԱԺ նիստերը ևս ավարտվեցին:
«Մեր նպատակը մեր ժողովրդին և միջազգային հանրությանը ցույց տալն էր, որ ՀՀԿ հայտարարությունները այն մասին, որ իրենք քայլեր են անում մեր երկրում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ, սուտ է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը և հավելեց, որ իրենց ներկայացրած պահանջները անտեսվել են ԱԺ-ի կողմից: