Աստրալիայի կառավարությունը խախտել է միջազգային օրենքները և հազարավոր դոլարներ վճարել մաքսանենգներին, որպեսզի վերջիններս թույլ չտան փախստականների նավակներին մոտենալ Ավստրալիայի ափերին: Այս մասին գրում է Times պարբերականը՝ վկայակոչելով Amnesty International-ի զեկույցին:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դեպքերը, երբ ներգաղթյալների նավակները Ինդոնեզիա են վերադարձել, տեղի են ունեցել մայիսին և հուլիսին: Երկու դեպքում էլ փախստականների կյանքը սպառնալիքի տակ է եղել:
Կազմակերպության տվյալներով՝ Ավստրալիան մաքսանենգներին վճարել է 32 հազար դոլար: Նշվում է, որ նմանատիպ գործողությունները Ավստրալիայի կառավարությանը դարձնում են «մարդկանց մաքսանենգության միջազգային հանցագործության մասնակից»:
Պարբերականը նշում է, որ Ավստրալիան ժամանած ներգաղթյալների նավակները կամ հետ է ուղարկում, կամ ուղարկում Պապուայի հատուկ կենտրոններ՝ Նոր Գվինեա և Նաուրու:
Ավստրալիան հերքում է մեղադրանքները և պնդում, որ ավստրալական նավերը միայն ապահովել են ներգաղթյալների՝ Ինդոնեզիա ապահով վերադարձը:










































