Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ռուսաստանի հետ հարաբերություններում Թուրքիային չի բավականացնում աշխարհաքաղաքական կշիռը. EurasiaNet

EurasiaNet-ում հրապարակվել է Դորիան Ջոնսի «Ռուսաստանի հետ հարաբերություններում Թուրքիային չի բավականացնում աշխարհաքաղաքական կշիռը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը խանգարում է Թուրքիայի դիվանագիտական հավակնություններին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուժային խաղը ցույց տվեց, որ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը չի տիրապետում աշխարհաքաղաքական բավականաչափ ազդեցության։

Մինչդեռ Ռուսաստանի սիրիական արշավը, ակտիվ առևտուրը հատկապես էներգետիկ ոլորտում մերձեցրել է Թուրքիային ու Ռուսաստանին։ Պուտինի ու Էրդողանի միջև մոտ հարաբերությունների հաստատմանը նպաստել է երկու առաջնորդների կառավարման ավտոկրատ ոճը։

Էրդողանյան «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին պատգամավոր և խորհրդարանի՝ արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Ռուսաստանը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին հակակշիռ։

Կրեմլի միջամտությունը Սիրիայում հանգեցրեց Պուտինի ու Էրդողանի միջև պառակտմանը։ Հիմնական փորձաքարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ապագան է. Պուտինը լի է վճռականությամբ՝ օգնելու համար, որ նա մնա իշխանության ղեկին, իսկ Էրդողանը վաղուց պնդում է Ասադի հեռացումը՝ որպես Սիրիայում խաղաղության վերականգնման պայման։

Նախորդ տարվա դեկտեմբերին Անկարա կատարած պետական այցի ժամանակ Պուտինը Թուրքիան անվանել է Ռուսաստանի «ռազմավարական դաշնակից»։ Սակայն սիրիական ճգնաժամը ցույց տվեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները կառուցված չեն հավասարության սկզբունքով։

Մուրաթ Բիլհանը, ով ավելի վաղ գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, նշել է, որ Պուտինի ժպիտի հետևում կանգնած է մեծ պետություն, որն ունակ է ցույց տալ իր ճիրանները, երբ դա փչի իր խելքին. «Այժմ Ռուսաստանն ընտրել է ուժ կիրառելու ժամանակն ու վայրը։ Ռուսական մտածելակերպը մշտապես եղել է այդպիսին, դեռ խորհրդային ժամանակներից։ Ոչինչ չի փոխվել»։

ԽՍՀՄ-ի ժամանակ Մոսկվայում դիվանագետ աշխատած Բիլհանի խոսքերով՝ Թուրքիան երբեք ի վիճակի չի եղել որևէ ոլորտում մրցակցել Ռուսաստանի հետ. «Ռուսաստանը գերտերություն է, իսկ Թուրքիան՝ տարածաշրջանային պետություն։ Թուրքիան սխալ հաշվարկ է կատարել»։

Թեև Կրեմլը ձևացնում է, որ Սիրիայի հարցում Թուրքիան չունի ձայն, Պուտինը, ըստ ամենայնի, հաշվի է առնում Անկարայի մտահոգությունը։ Ասադի մոսկովյան այցից հետո Կրեմլը հոկտեմբերի 22-ին հայտնեց, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որպեսզի նրան իրազեկի Սիրիայի նախագահի առաջնորդի այցի և Սիրիայի վերաբերյալ այլ հարցերի մասին։

Երբեմն Մոսկվայի գործողությունների վրա ազդելու անկարողությունից դրդված Էրդողանի պոռթկումները մատչելի են եղել հանրության համար։ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի և ռուսական ինքնաթիռների կողմից իր օդային տիրույթը խախտելու Թուրքիայի պնդումների ֆոնին Թուրքիայի նախագահը հնչեցրեց վատ մշակված սպառնալիք՝ Կրեմլին հիշեցնելով, որ Թուրքիան նրա բնական գազի խոշորագույն գնորդն է, և որ դա կարող է փոխվել։

Սակայն վերլուծաբաններից մեկի կարծիքով՝ Թուրքիայի առաջնորդը բավական հեռուն է գնում։ Անկարայում գործող Էներգետիկ շուկաների հետազոտման ու քաղաքականության ինստիտուտի փորձագետ Վոլքան Օզդեմիրը հայտարարել է, որ դա անհնար է. «Թուրքիան Ռուսաստանից ներկրում է գազի 55 տոկոսը և նավթի 10 տոկոսը։ Գազային ոլորտում անհնար է մատակարարումները դիվերսիֆիկացնել մեկ ժամում։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»։

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի՝ միջազգային հարցերով փորձագետ Սոլի Օզելը հայտարարել է, որ մտածելու դեպքում տեսնում ես, որ խոցելի դրության մեջ հենց ինքը՝ Թուրքիան է. «Ռուսաստանը կարող է օգտագործել էներգառեսուրսների մատակարարման հարցը Անկարայի վրա ճնշում գործադրելու համար։ Թուրքիան ռուսների հետ հակամարտությունում չպետք է դուրս գա որոշակի շրջանակներից, որովհետև խողովակաշարը հանկարծ կարող է կոտրվել նվազագույնը 20 օրով։ Սակայն Թուրքիայի բախտը բերել է, որ Ռուսաստանը ներկայումս կարիք ունի շատ գումարի»։

Օզդեմիրի խոսքերով՝ Անկարան կարող է նվազեցնել Մոսկվայից իր կախվածությունը՝ անցում կատարելով հեղուկացված գազի. «Թուրքիայի կառավարությունը կարող է Կրեմլի վերահսկած «Գազպրոմի» հետ գնային վիճելի հարցերը տեղափոխել միջազգային միջնորդ դատարան, ինչպես որ դա եղել է Իրանի պարագայում։ Սակայն ըստ ամենայնի Անկարան մտադիր չէ անել դա, ինչը հնարավոր է՝ արտացոլումն է այն բանի, որ թուրք առաջնորդներն արդեն իսկ հաշտվել են աշխարհաքաղաքական նոր իրողության հետ։

Սակայն այդ իրականությունը հաճելի չէ Թուրքիայի համար։ Նախկին դեսպան Բիլհանը հայտարարել է, որ վերջին իրադարձությունները բարդացրել են Անկարայի կյանքը։ Թուրքիան շրջապատվել է ռուսական ազդեցությամբ, ինչպես հյուսիսից՝ Սև ծովից, այնպես էլ Սիրիայի կողմից։ Թուրքիան նման բան չէր ակնկալում»։

Թուրքական դիվանագիտության համար սև գիծը սկսվեց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմամբ։ Թուրքական իշխանություններն այն ժամանակ զուսպ արտահայտվեցին դրա վերաբերյալ ու չմիացան Մոսկվայի հանդեպ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Դա տեղի ունեցավ՝ չնայած այն բանին, որ թուրք ազգայնականները կոչ էին անում աջակցել թուրքերին էթնիկ առումով մոտ կանգնած Ղրիմի թաթարներին։

Քընըքօղլուն, ով ներկայումս STRATiM վերլուծական կենտրոնի գործադիր տնօրենն է, հայտարարել է. «Էրդողանը կարծում էր, որ հաշվի առնելով Պուտինի հետ իր հարաբերությոեւնները, եթե հրապարակավ չդատապարտի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, ապա իրեն կհաջողվի պայմանավորվել Ղրիմի թաթարների համար որոշակի իրավունքների ու պաշտպանության շուրջ։ Սակայն իմ կարծիքով՝ այդ ծրագիրը շրջվեց Էրդողանի դեմ»։

Էրդողանի կողմնակիցները ձգտում են Թուրքիայի համար ներկայումս ձևավորված բավական բարդ իրավիճակը ներկայացնել առավելագույն դրական լույսի ներքո։ ԱԶԿ-ի ներկայացուցիչ Օմեր Չելիքը, ով մոտ է կանգնած նախագահին, հայտարարել է, որ մի շարք ոլորտներում իրենք ունեն հիանալի համագործակցություն, իսկ որոշ դեպքերում կան տարաձայնություններ։ Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները բազմակողմ են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում