Մոլդովայի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց երկրի վարչապետ Վալերի Ստրելեցին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Որոշումն ընդունել է 65 պատգամավոր, մինչդեռ 51 ձայնը բավարար էր։
Քիշնևում անցկացվում են բազմամարդ հակակառավարական պիկետներ ու հանրահավաքներ։ Ընդդիմության ցույցերը ծայր էին առել սեպտեմբերի 25-ից։









































