Nintendo-ն ներկայացրել է Miitomo բջջային հավելվածը, որը կդառնա ընկերության առաջին արտադրանքը՝ նախատեսված սմարթֆոնների ու պլանշետների համար։ Այս մասին հայտնում է VG247 պորտալը։
Համաձայն հայեցակարգի՝ Miitomo-ն խաղ չէ։ Դա հավելված է շփման համար, որում օգտատերերը կարող են նաև սեփական կոնտենտ ստեղծել։
Ծառայությունում օգտատերերին կներկայացնեն Mii ավատար-մարդուկները։
Miitomo-ն կթողարկվի 2016 թվականի մարտին։








































