Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը, որը ներկայումս նկարահանվում է «Մենա» ֆիլմում, մի հարկի տակ է տեղավորվել կինոնկարի իր գործընկերների հետ: Եվ այժմ պահանջներ է ներկայացնում ընդհանուր սառնարանի պարունակության վերաբերյալ, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ռեժիսոր Դագ Լայմանի և սցենարիստ Գերի Սպինելիի կարծիքով՝ Կրուզն այնպիսի հարևան է, որ թշնամուդ էլ չես ցանկանա: Իր դիետայի պատճառով Թոմը պահանջներ է ներկայացնում այն բանին, ինչով սնվում են հարևանները:
«Նրա սննդակարգն ավելի խիստ է, քան Դագինը և Գերիինը»,- հայտնում է աղբյուրը: Ենթադրվում է, որ Թոմը դժգոհել է այն մթերքների առկայությունից, ինչ իրեն չի կարելի ուտել:









































