Գիտնականները հայտնել են Սատուրնի արբանյակ Էնցելադա արբանյակի ընդերքում կյանք հայտնաբերելու շանսերի մասին: Այս մասին գրում է Nature Communications պարբերականը:
Էնցելադայի գեյզերներից վերցված ավազի մասնիկները վկայում են այն մասին, որ դրա օվկիանոսը գոյություն ունի կամ Արեգակնային համակարգի ծննդից ի վեր, կամ ընդերքում մշտապես հորձանուտ է առաջանում` պոտենցիալ «ուտելիք» պարզ մանրէների համար:
Սատուրնի արբանյակի ընդերքում առկա օվկիանոսի մասին առաջին անգամ հայտնի է դարձել այս տարվա մարտին: Նշվում է, որ այդ գլոբալ օվկիանոսը բաղկացած է հեղուկ և տաք ջրից:










































