Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Միլանում բանակցություններ է վարել ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ, և որ բանակցությունների հիմնական թեման եղել է գազի մատակարարումների մեծացման հնարավորությունը։
Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմն Իրանը դիտարկում է որպես գազի հնարավոր մատակարար, և որ նոյեմբերին մեկնելու է այնտեղ բանակցելու համար։
Սրանից առաջ «Գազպրոմ»-ը հայտնել է, որ Միլանում տեղի է ունեցել Միլերի ու Կալաձեի հանդիպումը, որոնք քննարկել են Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման և դրա կոմերցիոն մատակարարումների հետ կապված հարցեր։
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կոչ էր արել գազ գնել Իրանից ու Ռուսաստանից։







































