Friday, 05 06 2026
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի՝ գործունեության արդյունքները

Հոկտեմբերի 28-ին ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի՝ վերջին երեք տարիներին ծավալած գործունեության արդյունքները:

Հասարակական խորհրդի անդամների հետ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման ընթացքում հնչել են առաջարկություններ, մատնանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Սեյրան Օհանյանը հասարակական կարծիքի և զինված ուժերում խնդրահարույց հարցերի ուսումնասիրման, հասարակության շրջանում բանակի դերակատարության բարձրացման առումով կարևորել է Հասարակական խորհրդի ծավալած գործունեությունը: Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ խորհուրդն իր արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բանակի և հասարակության միջև կձևավորի երկխոսության մթնոլորտ:
Ներկայացնելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված միջոցառումներն ու հիմնական ձեռքբերումները, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հասարակական խորհուրդը հետամուտ է եղել զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների լիարժեք ապահովման, բանակի կանոնադրական հիմքերի ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, ինչպես նաև հանրային ընկալման մեջ բանակի ճշմարտացի արտացոլման խնդիրների իրագործմանը: Անդրադարձ է կատարվել Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքներին: Ընդգծվել է, որ գործելով հիմնականում զորակոչիկների առողջական խնդիներին վերաբերող հարցերի դաշտում, հանձնաժողովը զորակոչ առ զորակոչ ավելի մեծ վստահություն է ձեռք բերում հանրության շրջանում:

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ Հասարակական խորհրդի նախագահը հավաստիացրել է նաև, որ առաջիկայում ևս իրենց գործունեությունը միտված է լինելու բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը, հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակությանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը և, իհարկե, նկատված խնդիրների բարձրաձայնմանը:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահը և անդամները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ:

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում