Չինաստանում անցկացվել է հասարակական կարծիքի հարցում, որի արդյունքում պարզվել է, որ չինացիների ավելի քան 70 տոկոսը դժգոհ է իր սեռական կյանքից։ Այս մասին հայտնում է The Shanghaiist-ը։
90 տոկոսը խոստովանել է, որ ինտիմ կյանքը կարևոր է երջանիկ ամուսնության և ինքնագնահատականի համար, 40 տոկոսը հայտարարել է, որ իրենց սեռական ակտիվությունը նվազել է սթրեսի և ընկճախտի պատճառով։
Էրեկցիայի հետ կապված խնդիրների բուժման համար տղամարդկանց 90 տոկոսը դիմում է ավանդական չինական բժշկության, միայն 100 տղամարդկանցից 7-ն է դիմում արևմտյան բժշկության։
Հարցմանը մասնակցել է 26-55 տարեկան ավելի քան 72 հազար մարդ, որից 60 տոկոսը՝ տղամարդ։








































