Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանդիպմանը, որը հոկտեմբերի 30-ին անցկացվելու է Վիեննայում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիեհ Աֆհամը։
Նրա խոսքերով՝ Զարիֆից բացի, հանդիպմանն իրանական կողմից կմասնակցեն նաև փոխարտգործնախարարներ Աբաս Արաղչին, Մաջիդ Թահթ Ռավանչին ու Հոսեին Ամիր Աբդոլահիանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վիեննայում Սիրիայի հարցով կայանալիք միջազգային հանդիպման հարցը։










































