Ultramir.net-ի փոխանցմամբ՝ ASAP Science ընկերության կանադացի հետազոտողները փորձել են ենթադրել, թե ինչ տեսք կունենան մարդիկ 3015 թվականին։ Նրանք իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են կարճ տեսանյութում, որը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում։
Տեսանյութի հեղինակների կարծիքով՝ 1000 տարի անց մարդը կդառնա ավելի բարձրահասակ, ինչի մասին վկայել է վերջին 150 տարվա վիճակագրական տվյալների վերլուծությունը։ Դրա համաձայն՝ մարդու հասակը կաճի 10 սանտիմետրով։
Բացի դրանից՝ փոխվելու է մաշկի գույնը, վերին շերտն ավելի է մգանալու՝ կապված արևի ազդեցության ուժեղանալու հետ։ Մյուս փոփոխությունները կապված են բնական գենետիկ մուտացիաներով։ Գիտնականները կարծում են, որ դրանցից ոմանք կհանգեցնեն նրան, որ մարդը կատարելապես հանգիստ կկարողանա կուլ տալ մետաղ ու ապակի։ Մարդու աչքերի գույնը, ըստ ամենայնի, կդառնա կարմիր, ինչը նրան հնարավորություն կտա 100 անգամ ավելի շատ երանգներ տարբերել։









































