«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում:
Նախորդ ամռանը լոնդոնցիները կարող էին գնել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Այժմ էլ Իգուաինը «Արսենալ»-ի դիտակետում է: Լոնդոնցիները պատրաստ են 68 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը մասնակցել է 12 խաղերի, 9 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:








































