ԱԺ-ն նախօրեին քննարկեց «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են նույնականացման քարտը ճանաչել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանրաքվեի շեմին նման փոփոխությունը, որը վերաբերում է 176 հազար ընտրողների, արդեն իսկ կասկածի տակ է դնում հանրաքվեի անցկացման արդարացիությունը, քանի որ նույնականացման քարտերի դեպքում կնիք չի դրվելու, և ընտրությանը մասնակցած քաղաքացու հասցեն նշված չի։ Ըստ ՕԵԿ ներկայացուցչի՝ դա արդեն իսկ ընտրակեղծարարության հիմք է։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում ասաց, թե քանի որ խոսքը վերաբերում է 200 հազար մարդու ընտրելու իրավունքին, այդ հարցն ինչ-որ կերպ պետք է լուծել, ու ՀՅԴ-ն այդ առթիվ առաջարկ է արել։ Ըստ այդմ՝ ՀՅԴ-ն առաջարկում է նույնականացման քարտի հետ ծանուցում տալ՝ տվյալ անձն անձնագիր չունի և դրա վրա դրվի կնիք։
«Ասել, թե նույնականացման քարտով հնարավոր է կեղծիքների առկայություն՝ շատ պրիմիտիվ պատկերացում է»,- պնդեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։








































