Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն շարունակում է իր հայրենակից Նեյմարին խորհուրդ տալ տեղափոխվել Եվրոպա:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է: Եվրոպայում հանդես գալու դեպքում նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա չափազանց տաղանդավոր է և չպետք է հանդես գա Բրազիլիայում»:
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն:








































