Բրիտանական Bellingcat հետազոտական թիմը եզրակացրել է, որ Սիրիայում ռուսական բանակի ավիառմբակոծության հիմնականում ենթարկվում են ոչ թե ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայիններն, այլ ապստամբների խմբերը, ովքեր պատերազմում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի դեմ: Նման տվյալները հրապաևրակվել են նախագծի կայքում:
Ըստ փորձագետների` ԴԱԻՇ-ի տարածքը հազվադեպ է ռմբակոծությունների ենթարկվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեսագրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ 60 ավիահարվածներից միայն մեկն է բաժին ընկել ահաբեկիչների դիրքերին:
Նշվում է, որ ռուսական ավիացիան հիմնականում ռմբակոծել է Համա, Իդլիբ գավառներում և Լաթաքիայում գտնվող թիրախներին, որտեղ ԴԱԻՇ-ն առկա չէ:









































