Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կցանկանար, որ իրեն հրավիրեն Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը միգրացիայի հարցերի քննարկման համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը, գրում է RIA Novosti-ն:
ԵՄ-ն Թուրքիայի հետ համաձայնեցնում է գործողությունների ընդհանուր ծրագիրը, որը ենթադրում է ԵՄ-ի կողմից 3 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն, Թուրքիայի` ԵՄ մտնելու բանակցությունների ակտիվացում և մուտքի արտոնագրերի չեղարկման արագացման գործընթաց:
«Հանձնաժողովն ու անձամբ ես կշարունակենք աշխատել Թուրքիայի հետ, որպեսզի համալրվի գործողությունների ծրագիրը: Այն մասին, թե ինչ կանի Եվրախորհուրդը, հարցրեք (Դոնալդ) Տուսկից: Ես գիտեմ, որ նախագահ Էրդողանը կցանկանար հրավերք ստանալ, դա պարզ է, նա ինձ հետ այդ մասին խոսել է Անկարայում»,- ասել է Թիմերմանսը:









































