Կանադական ջրարջի տեսահոլովակը զարմացրել է YouTube-ի այցելուներին: Տեսանյութում զվարճալի գազանիկը քայլում է գետնից մի քանի մետր բարձրությամբ ձգվող լարերի վրայով:
Ընդ որում՝ հավասարակշռությունը պահելու համար ջրարջը հետևի թաթերով հենվում է հեռախոսային լարերին, իսկ առջևի թաթերով բռնում էլեկտրալարերը: Այսկերպ կենդանին հաղթահարում է մի քանի տասնյակ մետր՝ տեղեկացնում է Vesti.ru-ն:
Տեսանյութի հեղինակը տնային տնտեսուհի է, ով վաղուց ծանոթ է կենդանուն: Վերջինս շարունակ փչացնում է կնոջ այգին, ոտնակոխ անում բույսերը:











































