Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ Իսպանիայի Գավաթի շրջանակներում կայանալիք «Վիլյանովենսե»-ի դեմ խաղում հնարավորություն կտրվի երիտասարդ ֆուտբոլիստներին, տեղեկացնում է AFP-ն:
«Ես մտադրություն ունեմ հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ մոտ 7 ֆուտբոլիստներ կլինեն երկրորդ թիմից»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի շրջանակներում կայանալիք «Վիլյանովենսե»-ի դեմ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 28-ին:







































