Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հաստատեց տարածված տեղեկությունը, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտանիքով այս պահին մեկնում է Մոսկվա:
Ըստ Խուրշուդյանի նրանք մեկնում են Մոսկվա մասնավոր այցով և այնտեղ մնալու են մեկ օր:
Հարցին, թե ի՞նչ հանդիպումներ է նախատեսում Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «ավելին ասել չեմ կարող»:
Ի դեպ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ:



Լուսանկարները՝ Արամ Շահինյանի և eMedia.am-ի









































