«Ես ի՞նչ ունեմ Սամվել Ալեքսանյանի հետ, որ վատ լինեմ: Ինքը ԵԿՄ-ին ֆինանսավորում է, բոլորին աջակցում է, ինչի՞ պիտի վատ լինեմ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ տևական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև:
Սամվել Ալեքսանյանը նախկինում զգալիորեն օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին, իսկ հիմա գրեթե այլևս չի օգնում: Ըստ Մանվել Գրիգորյանի՝ Սամվել Ալեքսանյանը նաև երկրի բյուջեին է օգնում, որից բոլորն են օգտվում:







































