ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Պալմիրայում պայթեցրել են երեք հնագույն սյուն՝ հայտնում է An-Nahar TV-ն։
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ պայթյունից առաջ գրոհայինները սյուներին են կապել երեք մարդու։
Թե որ դարին են թվագրվում այդ սյուները՝ չի հստակեցվում։
Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 6 օբյեկտներից մեկը՝ Պալմիրան, գրոհայինների ձեռքն է անցել մայիսի կեսերին։









































