Նվազագույնը 120 հազար մարդ Սիրիայի Հալեպ, Համա և Իդլիբ շրջաններում ռազմական գործողությւոնների հետևանքով լքել են իրենց տները, հայտնում է TASS-ը:
Այդ տվյալները լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ինչպես հայտնում է Դյուժարիկը՝ մարդիկ հիմնականում տեղափոխվել են շրջանների ներսում և տեղավորվել քաղաքների և գյուղերի մոտակայքում: Նրանց մի մասն էլ փախել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ճամբարներ: Նրանք կարիք ունեն վրանների, տնտեսական ապրանքների, սննդամթերքի, ջրի և հիգիենայի առարկաների:
«Հումանիտար գործընկերները շարունակում են օգնել վերաբնակներին: Հալեպում, Իդլիբում և Համայում սկսվել է պատարաստի ուտելիքի բաժանումը, սակայն այդ ջանքերը անհրաժեշտ է ավելացնել: Բացի այդ, Հալեպում շարժական հիվանդանոցները սկսել են օգնություն ցուցաբերել վիրավորներին և մյուս հիվանդներին»,- նշել է Դյուժարիկը:









































