Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ԲՀԿ-ն` լայն չռված ոտքերով

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին տեսան, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան», երբ քաղաքացուն ծեծում էին ոստիկանները երթ անելու օրինական իրավունքը իրացնելու համար: ԲՀԿ-ական պատգամավորի այս դիտարկումը միանգամայն իրավացի է, և պարզապես դժվար է չհամաձայնել նրա հետ:

«Ապահով Հայաստանը» մինչև այնտեղ է, որտեղ իշխանությունները գծում են սահմանը, և եթե որևէ մի քաղաքացի փորձում է անցնել այդ սահմանը, ապա նրան դիտարկում են որպես սահմանախախտ և ենթարկում պատժի: Հայաստանի իշխանությունները հայաստանյան պետական սահմանների հանդեպ երևի այնքան ուշադիր չեն, որքան իրենց գծած իշխանական վարչահրամայական սահմանների հանդեպ: Եվ պետական սահմանները եթե հանձնված են Ռուսաստանի պահպանությանը, ապա իշխանության սահմանները նրանք չեն վստահի ոչ մեկին:

Սակայն, ապրիլի 9-ին երևաց ոչ միայն «Ապահով Հայաստանի» ինչ լինել-չլինելը, այլ նաև «այլընտրանքային Հայաստանը», որը խոստանում են ԲՀԿ-ականները:

Այսինքն` ապրիլի 9-ին ԲՀԿ-ն մի ոտքով Մարզահամերգային համալիրում հավաքված ապահով Հայաստանում էր, իսկ մյուս ոտքով էլ արտասահմանում, և ոչ մի ոտքով ժողովրդի կողքին չէր, ինչի մասին հայտարարում էր: Համենայնդեպս, երբ ոստիկանները ծեծում էին իրենց օրինական իրավունքը իրացնել ցանկացող քաղաքացիներին, այսօր նրանց մասին մտահոգ ԲՀԿ-ականներից ոչ ոք չկար այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, երթ անելու ժողովրդի իրավունքը պաշտպանելու համար, ժողովրդի կողքին:

Եթե գոնե ԲՀԿ-ն մի ոտքով Սերժ Սարգսյանի երդմանը մասնակցեր, իսկ մյուս ոտքով գար և ժողովրդի կողքին կանգներ` թույլ չտալով ոստիկաններին ծեծել մարդկանց, ապա սա մի կերպ հնարավոր կլիներ հասկանալ: Սակայն ԲՀԿ-ի երկու ոտքերից, և ընդհանրապես մարմնի մասերից որևէ մեկը ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չգտնվեց: Եվ շատ պարզ պատճառով՝ ժողովրդի կողքին լինելը Հայաստանում ապահով չէ, իսկ ԲՀԿ-ն ապահով այլընտրանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում