Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային էր մասնակցում նաև Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը, որը ջերմ զրույցի էր բռնվել Գալուստ Սահակյանի հետ: Ի՞նչ եք այդպես խոսում երկու «նժդեհներով»՝ «Հրապարակը» հարցրեց նրանց: «Զարուհի Փոստանջյանից»,- շատ արագ կողմնորոշվեց Գալուստ Գրիգորիչը: «Իհարկե, քաղաքական զարգացումների տեսանկյունից, դե, մեկ-մեկ թաքուն ըտենց զրույցներ անում ենք»,- «անմեղ» շարունակեց Գրիգորիչը:
«Պարոն Նժդեհ, համաձա՞յն եք Գրիգորիչի հետ, զի նա լրագրողներիս նման երբեմն-երբեմն կարողանում է սադրել»,- հարցրին: «Ոչ-ոչ, ես չէի խոսում, ես միայն լսում էի»: Իսկ Ձեզ դուր գալի՞ս էին նրա ասածները: «Չէի ասի՝ չէի ասի»,- ափսոսանքով միջամտեց Գալուստ Սահակյանը:










































