Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում նոր նահանգ ստեղծելու մասին քրդերի արած հայտարարությունը սպառնալիք է Թուրքիայի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.
«Իրավիճակը (սիրիական) Թել Աբյադ քաղաքում, որտեղ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) հայտարարել է ինքնակառավարման հիմքերով նոր կազմավորման մասին, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար։ Բոլորը պետք է գիտակցեն, որ Անկարան դրան (հայտարարությանը) կարձագանքի ինչպես հարկն է»։
Սիրիայի քրդերը Թուրքիայի սահմանի մոտ նոր նահանգի ստեղծման մասին հայտարարել են նախորդ շաբաթ։










































