Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի ժառանգաբանները մշակել են լոլիկի մոդիֆիկացված տեսակ, որի հյութը պարունակում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ։ Այն կարմիր գինուց հզոր հակաօքսիդանտ է, որը կարող է դանդաղեցնել ծերացումն ու Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Այս մասին նշված է Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածում։
Նորվիկում (Մեծ Բրիտանիա) գտնվող Ջոն Ինեսի կենտրոնը ներկայացնող Յան Չժանը հայտարարել է, որ իրենք կարևոր քայլ են կատարել բժշկության մեջ, և որ իրենց հետազոտությունն ընձեռում է ֆանտաստիկ հնարավորություններ՝ լոլիկում օգտակար այդ նյութերն աճեցնելու համար։









































