«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Էյբար»-ի դեմ խաղի վերաբերյալ, որի շրջանակներում ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել:
«Մենք հաղթանակ տարանք բարդ խաղում: Ուրախ եմ, որ կարողացա գոլեր խփել և նպաստել թիիս հաղթանակին: «Էյբար»-ն առաջինը գրավեց մեր դարպասը, ինչը դժվարացրեց իրավիճակը: Սակայն մենք ցուցադրեցինք, որ գործող չեմպիոն ենք:
Առջևում բազմաթիվ խաղեր են սպասվում: «Ռեալ»-ը հենց այնպես թույլ չի տա, որ մենք առաջ անցնենք»,- Goal-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:








































