Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:
Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Մեծ Պահքի պատարագից հետո, կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ վրդ Հակոբյանը, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: «Այսօր արդեն քսան տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը դրսեւորվում է Հայաստանը շրջափակելու միջոցով, միջազգային կազմակերպություններում հակահայ քայլերով ճնշում բանեցնելով մեր ժողովրդի կամքի վրա` հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից: Ամենավտանգավորը հայատյաց քարոզչության բորբոքումն ու ծավալումն է, պատմության եւ իրողության խեղաթյուրումը, ժխտողականությունը, ինչը, հաշվի առնելով այդ պետության ահռելի հնարավորությունները, ինչպես նաեւ ներկա հասարակությունների անտեղյակությունը իրականության մասին, պատկերացնում եք, թե ինչ ավերածություններ է գործում եւ ինչպիսի սպառնալիքներ ներկայացնում մեր ժողովրդի անվտանգության, մեր իսկ գոյության, մեր երկրի կենսունակության համար:

Այդ սպառնալիքը թեեւ անմիջականորեն մեզ է ուղղված, սակայն այն վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Քանզի ժամանակակից աշխարհում ուժի դիրքերից թելադրված քաղաքականությունը, ինչը մշտապես վարվել եւ վարվում է մեր դեմ, անտեսելով եւ ոտնահարելով հայ ժողովրդի իրավունքները, չի կարող ոչ միայն լուծել մեր միջեւ եղած հակասությունները, այլեւ ապահովություն խոստանալ որեւէ մեկին», իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

«Ուստի միջազգային հանրության պատասխանատու կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ժողովրդավարական հասարակությունների եւ մտավորականների բողոքն ու ձայնը այդ անժամանցելի ոճիրի դեմ, թուրքական հասարակության զանազան շերտերի, մտավորականության ու քաղաքական ուժերի օրեցօր դրսեւորվող ընդվզումը եւ պահանջը սեփական իշխանություններից միակ պայմանն է թուրքական կառավարությանն ստիպելու` վերջ տալու այդ անհեռանկար քաղաքականությանը, փակելու այդ ամոթալի էջը եւ փորձելու իր հարեւանի հետ կառուցելու ավելի հուսալի ապագա», ասաց Հայաստանի դեսպանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների եւ այլոց վավերական լուսանկարները, որոնք պատմում էին հայերի տեղահանության եւ կրած տառապանքների մասին: Նկարաշարը ցուցադրվելու է մի քանի օր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաեւ հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Բոտոշան, Գալաց, Բակաու, Ֆոկշան, Տուլչեա, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Մայիսի վերջին նախատեսվում է Ռումինիայի գիտությունների ակադեմիայում կազմակերպել դասախոսություն Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում