«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի գործակալ Ռոբերտո Լա Ֆլորիոն հայտնել է, որ նախորդ ամռանն իր հաճախորդը կարող էր «Նապոլի» տեղափոխվել:
«2013 թվականի հունվարին մենք հրավեր ստացանք «Նապոլի»-ից: Սակայն «Միլան»-ը բաց չթողեց Ստեֆանին: Եթե կարծում եք, որ Էլ Շարավին վատ է ելույթ ունենում Մարիո Բալոտելիի պատճառով, ապա ասեմ, որ սխալվում եք: Իմ հաճախորդը շարունակում է իր ելույթները շատ բարձր մակարդակի վրա»,- նշել է գործակալը:
2012/13 թվականների մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը 39 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 19 գոլ հեղինակել:






































