Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

«Ժառանգության» նկատմամբ հիասթափությունից կարող են օգտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը

Երեկ ՀՀ ոստիկանության և հասարակության ակտիվ հատվածի միջև ընդհարումների արդյունքում «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ հասարակական հիասթափությունից քաղաքական դիվիդենդներ կարող են շահել ՀՀԿ-ն կամ, ակտիվ քարոզարշավ վարելու դեպքում, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը՝ ներկայացնելով երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների քաղաքական պատճառները և հնարավոր հետագա զարգացումները:

Նա նշեց, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր սահուն կերպով, ժամանակ ձգելով իր շուրջ համախմբված մարդկանց հասցնել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին՝ փորձելով կապիտալիզացնել շուրջ 200 հազար ձայները, որոնք փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ստացել էր Երևան քաղաքում:

Ըստ փորձագետի՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չէր կարող ասել՝ «Հարգելի երևանցիներ, մեր այս պայքարի նպատակը ոչ թե ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների վերանայումն է, այլ մինչև ավագանու ընտրություններ սահուն կերպով գնալը», ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է անընդհատ ինտրիգը պահել կամ հետաձգել՝ քսան օր հացադուլ, ՍԴ դիմում, նորից շրջայցեր մարզերում և այլն:

«Ամեն ուրբաթ նա նշում էր, որ հիմնական ծրագրերը կիրականացնի հաջորդ հանրահավաքի ժամանակ, հաջորդ հանրահավաքը տեղի ունեցավ ապրիլի 9-ին, և ինտրիգը պահպանվեց մինչ դա, և նա գնաց երդմնակալության, որը դժվար է կոչել երդմնակալություն: Բայց հասարակությունը հավաքվել էր այնտեղ, որպեսզի գործողություններ իրականացնի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ, բայց փաստորեն «Ժառանգության» ծրագիրը դեպի Երևանի ավագանու ընտրությունները գնալն էր»,- նշեց Արմեն Բադալյանը:

Վերջինս նշեց, որ կարևոր էր նաև այն, որ փետրվարի 18-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր հարթակ բերել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին և միասին տանել հետընտրական գործընթացը, իսկ այդ գործընթացը դատապարտված էր պարտության: Միանալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այդ ուժերը վերջնականապես կվերանային, իսկ Հանրապետականը կվերցներ Երևանի ավագանու իշխանությունը:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ երեկ առաջացավ հակասություն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի և Ազատության հրապարակում հավաքված մարդկանց միջև, ուստի նա ստիպված գնաց որոշ քայլերի, որոնք չէին մտնում իր սցենարի մեջ, դա էր պատճառը, որ Րաֆֆին անհասկանալի պատճառներով ժողովրդին թողեց և գնաց Ծիծեռնակաբերդ:

«Ի՞նչ կապ ուներ Ծիծեռնակաբերդը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերանայման հետ: Այդ երկու գծերի բախումը տեղի ունեցավ երեկ: Երեկ տեղի ունեցած բախումը հիասթափություն կառաջացնի հասարակության ակտիվ հատվածի մոտ: Բնականաբար, դրանից կշահի Հանրապետական կուսակցությունը, որովհետև որքան շատ լինեն հուսահատված, հիասթափված մարդիկ, այնքան լավ՝ Հանրապետական կուսակցության համար, առավել ևս դրան կգումարվի այն, որ մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն բավականին վատ քարոզարշավ են անցկացնում: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ գալիք ընտրություններում հանրապետականների մեծամասնությունը զբաղեցնի ավագանու տեղերը:

Մեծանում է հուսահատությունը «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, ինչը կարող են օգտագործել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն՝ իրենց ակտիվ քարոզարշավով: Սակայն նրանք դա չեն անում, չեն օգտագործում ստեղծված հնարավորությունը»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում