Ապրիլի 9-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցել է Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:
ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվել է նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ:









































