ՈւԵՖԱ-ն մտադիր է խստացնել ռասիզմի դեմ պայքարի պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն:
Կազմակերպությունը մտադիր է 10 խաղով որակազրկել ֆուտբոլիստներին ու ակումբների ներկայացուցիչներին՝ նրանց կողմից ռասիստական դրսևորումներ նկատելու դեպքում:
Նախատեսվում է նաև տուգանել թիմերին և որակազրկել նրանց մարզադաշտերը, եթե խաղերի ժամանակ ռասիզմի դրսևորումներ նկատվեն տրիբունաներում: Նվազագույն տուգանքը կկազմի 50.000 եվրո:






































