Marca-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով և պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 55 մլն ֆունտ վճարել իսպանական ակումբին:
Հիշեցնենք, որ կոլումբիացի հարձակվողին ցանկանում էին իրենց կազմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն: 27-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ լրանում է 2016թ.:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 27 հանդիպման ու 22 գոլ խփել:






































