Այսօր սիրիական զինուժը ծանր զինտեխնիկայով մտել է Դարա’ա քաղաք, որտեղ զոհերի թիվը արդեն հասնում է 20-ի: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով տեղի բնակիչներին և իրավապաշտպաններին: Մարտեր են ընթանում նաև Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում, որը Դարա’այի նման համարվում է հակակառավարական պայքարի ամենաթեժ քաղաքներից մեկը: Մարտեր են տեղի ունենում այս քաղաքների հենց կենտրոնում: Ըստ France Presse գործակալության` մարմինները թափված են փողոցներում, ոչ ոք դրանք չի հավաքում:
Տանկեր են նկատվել նաև միջերկրածովյան Ջեբլա քաղաքում: Հայտնի է, որ Սիրիան փակել է Հորդանանի հետ սահմանը:









































