Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Իրանի հարավ-արևմուտքում՝ Բուշեհր մարզում գրանցվել է առնվազն 87 հետցնցում: Այս մասին հաղորդում է IRNA իրանական պետական տեղեկատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ վերջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 05.58-ին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երեքշաբթի Իրանի Բուշեհր քաղաքից շուրջ 90 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 37, վիրավորվել շուրջ 850 մարդ, փլուզվել են շուրջ 800 տներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:









































