Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի օգնական Ալեքս Ֆեգյուսոնի ռեկորդը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանն անցկացրած կիսաեզրափակիչների քանակով:
Մոուրինյոն արդեն յոթ անգամ նվաճել է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը:
Պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ է անցել պորտուգալական «Պորտու»-ի, իտալական «Ինտեր»-ի հետ, և այս թիմերի գլխավորությամբ Մոուրինյոն չեմպիոն է դարձել: Մասնագետի գլխավորությամբ երկու անգամ մրցաշարի կիսաեզրափակիչ է անցել «Չելսի»-ն, իսկ երեք անգամ` «Ռեալ»-ը:






































