ԱՄՆ-ը 1970-ականներին ծրագրել էր հայտնի երաժիշտներին, ինչպիսիք են Բոբ Դիլանը, Դոն Մաքլինը, Ջոնի Միթչելը, Ջեյմս Թեյլերը, ներգրավել ԽՍՀՄ-ի փլուզման գործում:
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Վալտեր Ստոեսելի (1973–1976) հաղորդագրություններում, որոնք հրապարակել է WikiLeaks-ը, Պետդեպին խորհուրդ է տրվել օգտագործել հայտնի ռոք և քանթրի երաժիշտներին: Ծրագրվում էր, որ երաժիշտների ելույթները կնպաստեն կոմունիզմի հիմքերի խարխլմանը: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Գրության մեջ, որը 1975 թվականին ուղարկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը, մասնավորապես ասվում է. «Սոուլ ոճն այնքան էլ հատնի չէ այստեղ: ԽՍՀՄ-ին պետք է առաջարկել մեծ ուշադրություն դարձնել այնպիսի երաժշտական ուղղություններին, ինչպիսիք եք սոֆթ-ռոքը, բլյուզն ու քանթրի-ռոքը: Հավատում ենք, որ ժամանակն է ընդլայնելու ԽՍՀՄ երաժշտական հորիզոնները»:
Դեսպանը գրել է, որ վերը նշված երաժիշտներից բացի, որոնց շրջագայության հարցը քննարկվում էր, ինքը կցանկանար առաջարկել նաև կանադացի երգիչ Նիկ Յանգին, Crosby Stills & Nash խմբին և փոփ կատարող Կառլի Սայմոնին:
Երկուշաբթի սկանդալային պորտալը հրապարակել է Հենրի Քիսինջերի ժամանակաշրջանի ԱՄՆ դիվանագիտությանն ու հետախուզությանը վերաբերող շուրջ 1.7 մլն փաստաթուղթ: WikiLeaks-ի հիմնադիր, ավստրալիացի Ջուլիան Ասանժի խոսքով՝ փաստաթղթերը լույս են սփռում ԱՄՆ գործողությունների մի ողջ շրջանակի վրա, որն ազդեցություն է ունեցել համաշխարհային քաղաքականության ու պատմության վրա:








































