Աշխարհում ավելի շատ երկրներ են հրաժարվում մահապատժի կիրառումից, սակայն 2012թ. որոշ երկրներ դարձյալ վերսկսեցին մահապատիժների կիրառումը՝ ասվում է Amnesty International-ի ամենամյա զեկույցում:
«Չնայած դրան՝ աշխարհը շարժվում է մահապատիժներից հրաժարվելու ճանապարհով: Սակայն 2012թ. որոշ երկրներ, որոնք նախկինում հրաժարվել էին մահապատժից, վերսկսել են դրանց կիրառումը: Դրանց թվում են Հնդկաստանը, Ճապոնիան, Պակիստանը, Գամբիան և Իրաքը»,- ասվում է զեկույցում, որից մեջբերումներ է կատարում RIA Novosti-ն:
2012թ. աշխարհում մահապատժի է ենթարկվել 628 մարդ՝ 2-ով ավելի 2011-ի համեմատ: Աշխարհի 58 երկրներում ընդունվել է նվազագույնը 1722 նոր մահապատժի որոշում: Միևնույն ժամանակ, 2011թ. աշխարհի 63 երկրներում մահապատժի է ենթարկվել 1923 մարդ:
Amnesty International-ի այս տվյալներում, սակայն ներառված չէ Չինաստանի մասին տեղեկատվությունը, որտեղ, ըստ իրավապաշտպանների, «մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ: Այդ մասին տեղեկությունը գաղտնազերծված չէ»:
«Աշխարհում տասը երկրից միայն մեկն է կիրառում մահապատիժ: Այդ երկրների ղեկավարները պետք է հարց տան՝ ինչո՞ւ են իրենք դեռ մահապատժի ենթարկում մարդկանց, եթե աշխարհը հրաժարվել է դրանից»,- հայտնում է Amnesty International-ը:
Զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ-ը Հյուսիսային ջ Հարավային Ամերիկայում միակ երկիրն է, որը կիրառում է մահապատիժ:









































